Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

Նորություններ

Նախորդ Հաջորդ

Բիզնես նախաճաշ․ Ադամ Կաբլանյան |

Ադամ Կաբլանյանը (ՏՏ ոլորտի ձեռներեց և ներդրող) կիսվում է ինովացիոն ընկերություններ զարգացնելու իր փորձառությունից վերլուծություններով, և քաջալերում երիտասարդներին կառուցել առաջացող նոր հնարավորությունների վրա։


Բիզնես նախաճաշ․ Իլեյն Ժու |

Իլեյն Ժուն (տնօրեն, ՍիՆյու Ինթերնեյշնլ [Սինգապուր]) կիսվում է բազմամշակութային միջավայրերում բիզնեսի զարգացման ու թիմային աշխատանքի վերաբերյալ իր տեսակետներով, և ցուցադրում Սինգապուրում ու Չինաստանում առկա հնարավորություններ։


Ավարտական միջոցառում 2021-2022 |

Տեղի ունեցավ Առաջնորդության Զարգացման 2021-2022թթ. դասընթացի ավարտական միջոցառումը:

Իլեյն Ժուն (տնօրեն, ՍիՆյու Ինթերնեյշնլ [Սինգապուր]) վերլուծում է Հայաստանի ու Սինգապուրի միջև զուգահեռները և նորարարությունների կոչ անում։

Ռալֆ Յիրիկյանը (գլխավոր տնօրեն, Վիվա-ՄՏՍ) խրախուսում է երիտասարդներին փոխել աշխարհը։

Մենք ողջունում ենք տաղանդավոր երիտասարդների մասնակցությունը․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Օտրի Տրիո»

Վկայականների հանձնման արարողություն. մեզ օգնում են`

Ելույթ են ունենում ուսանողները

Շնորհավորական խոսքերով հանդես են գալիս Առաջնորդության Դպրոցի բարեկամները:

Ինչպե՞ս եք դուք պատրաստվում սկսել ձեր ապագա նվաճումները:


Ավարտական քննություններ |

Տեղի ունեցան Առաջնորդության զարգացման 2021-2022թթ. դասընթացի ավարտական քննությունները:


Ծառայող առաջնորդություն |

Իլեյն Ժուն (տնօրեն, ՍիՆյու Ինթերնեյշնլ [Սինգապուր]) կիսվում է ծառայող առաջնորդության վերաբերյալ պատկերացումներով ու փորձառությամբ։


Ընդունելություն․ դոկտոր Բահարե Թեյմուրի |

Գործարար ընդունելության սեմինար Առաջնորդության Դպրոցի ուսանողների համար՝ դոկտոր Բահարե Թեյմուրիի հետ


Այց. Ինժեներական քաղաք |

Ուսանողները ծանոթանում են հետազոտությունների և բիզնեսի զարգացման գործնական ասպեկտների հետ Ինժեներական քաղաքում։


Հանդիպում. Մեհդի Ռաիսսի |

Մեհդի Ռաիսսին (Արժույթի միջազգային հիմնադրամի [IMF] մշտական ներկայացուցիչ Հայաստանում) դիտարկում է Հայաստանի զարգացման արտաքին մարտահրավերները և հնարավոր լուծումները։


Հանդիպում. Հայկ Կարապետյան |

Հայկ Կարապետյանը (գլխավոր գործադիր տնօրեն, Հայփոստ) վերլուծում է բիզնեսի զարգացման նրբերանգները Հայփոստ ընկերության օրինակով։


Նպատակներ և գնահատականներ |

Ուսանողների անհատականացված տեստերի քննարկում Հոգան Գնահատման Համակարգերի գործընկերների հետ


Ուսանողական ուսումնասիրություններ |

Ուսանողները ներկայացնում են առաջնորդության վերաբերյալ իրենց թեմատիկ ուսումնասիրությունները:


Հանդիպում. Քրիսթին Վայգանդ |

Քրիսթին Վայգանդը (Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ) կիսվում է դժվարին ժամանակներում առաջնորդության վերաբերյալ իր տեսանկյուններով ու վերլուծություններով։


Հանդիպում. Անտո Փարոյան |

Անտո Փարոյանը (շարժումների և ստի հայտնաբերման վերլուծաբան; տնօրեն, Թրուսոլոջի [Կիպրոս]) անդրադառնում է հաղորդակցության բանավոր և ոչ խոսքային [body language] միջոցների ըմբռնման կարևորությանը բիզնեսի և առաջնորդության կոնտեքստներում։


Հանդիպում. Շտեֆան Կլոյց |

Շտեֆան Կլոյցը (Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայաստանում) ցուցադրում է փոփոխությունների կառավարման տարբերությունները հանրային և մասնավոր հատվածներում։


Հանդիպում. Պաոլո Սպանտիգատի |

Պաոլո Սպանտիգատին (Հայաստանյան գրասենյակի տնօրեն, Ասիական Զարգացման Բանկ [ADB]) վերլուծում է նախագծերի կառավարման գործնական նրբերանգները։


Այց․ Նոյեմբերյան |

Առաջնորդության Դպրոցի ուսանողները խրախուսում են երիտասարդներին Նոյեմբերյանի ավագ դպրոցում


Հանդիպում. Արամ Նիկոլյան |

Արամ Նիկոլյանը (հագուստի դիզայներ, ոճաբան) հագուստի նորմերի (dress code) առանձնահատկությունների գործնական վերլուծություն է իրականացնում Մարկս ընդ Սպենսերում:


Սեմինար. Ձեր ստարտափի կառուցումը |

Ստարտափի բիզնես մոդելի զարգացման վերաբերյալ սեմինար Դեյգն Վելընթայնի (Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ) հետ


Սեմինար. Ձեռնարկատիրական մտածելակերպ |

Ձեռնարկատիրական մտածելակերպի վերաբերյալ սեմինար Դեյգն Վելընթայնի (Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ) հետ


Արդյունավետ հաղորդակցություն լրատվամիջոցների հետ |

Այց Հայաստանի հանրային հեռուստաընկերություն

Պետրոս Ղազարյանը (լրագրող, հաղորդավար) կիսվում է լրատվամիջոցների հետ արդյունավետ հաղորդակցության վերաբերյալ իր փորձով և մտքերով


Հանդիպում. Ալեքսեյ Ռուսանով |

Ալեքսեյ Ռուսանովը (գործադիր տնօրեն, ՓրայսուոթերհաուսԿուպերս Հայաստան) վերլուծում է փոխվող մեգա միտումների ազդեցությունը ապագայամետ առաջնորդության վրա։


Հանդիպում. Գագիկ Արզումանյան |

Գագիկ Արզումանյանը (ռազմավարական զարգացման տնօրեն, Յուքոմ) ներկայացնում է առաջնորդության արժեքների վերաբերյալ իր տեսանկյուններն ու վերլուծությունները։


Հանդիպում. Նազարեթ Սեֆերյան |

Նազարեթ Սեֆերյանը (կորպորատիվ պատասխանատվության մասնագետ) անդրադառնում է կորպորատիվ քաղաքացիության կարևորությանը՝ կայուն զարգացման համար:


Հանդիպում. Թոդ Ֆաբաքեր |

Թոդ Ֆաբաքերը (տնօրեն, Դիջիթալ Փոմիգրենիթ [Digital Pomegranate]) վերլուծում է հաջողությունների և ձախողումների հանդեպ արդյունավետ վերաբերմունքի օրինակներ։


Հանդիպում. Վախթանգ Աբրահամյան |

Վախթանգ Աբրահամյանը (խորհրդի նախագահ, Արմենիան Քարդ [ArCa]) ներկայացնում է թվային տրանսֆորմացիայի մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ իր վերլուծությունները։


Հանդիպում. Րաֆֆի Պաղճեան |

Րաֆֆի Պաղճեանը (խորհրդատու, IDeA հիմնադրամ) խրախուսում է համապատասխան մոտեցումներ կիրառել՝ տարբեր մշակույթներում բանակցությունների և գործարքների կնքման համար։


Բիզնեսի պատմություն. Գուրմէ Դուրմէ |

Տիրան Բաղդատյանը (հիմնադիր, Գուրմէ Դուրմէ) կիսվում է Հայաստանում բիզնես հիմնելու և զարգացնելու փորձառությամբ։


Հանդիպում. Դավիթ Երեմյան |

Դավիթ Երեմյանը (հիմնադիր, Երեմյան Փրոջեքթս) կիսվում է բիզնեսի տեսլականի և զարգացման իր փորձառությամբ։


Հանդիպում. Ալեքսանդր Լապշին |

Ալեքսանդր Լապշինը (բլոգեր) ներկայացնում է իր տեսանկյունները սոցիալական մեդիայի կարևորության և արդյունավետ կիրառման վերաբերյալ։


Հանդիպում. Վարդան Արամյան |

Վարդան Արամյանը (ՀՀ ֆինանսների նախկին նախարար) վերլուծում է արդյունավետ բանակցությունների գործընթացը։


Հանդիպում․ Սարգիս Ստեփանյան |

Փակ հանդիպում Սարգիս Ստեփանյանի (ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր; հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնության եռակի չեմպիոն) հետ


Հանդիպում. Ջեկ Հաքիմյան |

Ջեկ Հաքիմյանը (թվային ստրատեգիայի առաջնորդ, Ինֆո֊Թեք Հետազոտությունների Խումբ [Կանադա]) ներկայացնում է իր ուսումնասիրությունները՝ թվային տնտեսությունում ինովացիայի և ձեռներեցության խթանման վերաբերյալ:


Հանդիպում. Իրինա Սեյլանյան |

Իրինա Սեյլանյանը (գլխավոր գործադիր տնօրեն, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան) խրախուսում է կառուցել կորպորատիվ մշակույթը ինովացիայի և դրական ազդեցության համար:


Հանդիպում. Բենթ֊Արնե Հալլեման |

Բիզնես ընթրիքի էտիկետի վերաբերյալ գործնական սեմինար Բենթ֊Արնե Հալլեմանի (գործադիր տնօրեն, Պրոտոկոլբյուրո) հետ

Պատվավոր հյուր՝ Նիկո Սխերմերս (Նիդերլանդների դեսպան)


Հանդիպում. Ժան Պոլ Վիյերս |

Ժան Պոլ Վիյերսը (գործադիր տնօրեն, Ստրատեգիական հարաբերությունների կառավարման Ինստիտուտ) ցուցադրում է պրոտոկոլի կարևորությունը առաջնորդի համար՝ կառուցելու արդյունավետ իմիջ և գործնական հարաբերություններ։


Հանդիպում. Անդրեա Վիկտորին |

Անդրեա Վիկտորինը (Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան) կիսվում է դիվանագիտական առաջնորդության վերաբերյալ իր մտքերով և փորձով։


Հանդիպում. Նիկոլա Մանդոլինի |

Նիկոլա Մանդոլինին (գլխավոր տնօրեն, Գրանդ Հոթել Երևան) ներկայացնում է իր տեսանկյունները բազմամշակութային թիմերի արդյունավետ առաջնորդության վերաբերյալ։


Հանդիպում. Դեյվիդ Բեքեթ |

Դեյվիդ Բեքեթը (ինովացիայի, ձեռներեցության և ծրագրերի կառավարման մասնագետ) խրախուսում է ուսանողներին չվախենալ առաջնորդել՝ սկսելով զրոյից։


Քննություններ |

Տեղի ունեցավ Առաջնորդության զարգացման դասընթացի առաջին փուլի ամփոփիչ քննությունը:
Քննության արդյունքները վճռորոշ կլինեն դասընթացի հաջորդ փուլ անցնող մասնակիցներին որոշելու համար:


Նախորդ Հաջորդ