Տարբերվող մտածելակերպերը, մտքերի փոխանակումն ու համատեղ աշխատանքները կարող են նպաստել առավել լայն հայացքների ու փորձառությունների համակարգի ձևավորմանը ապագա առաջնորդների մոտ:
Առաջնորդության Դպրոցը ոչ միայն կազմակերպում է պարբերական ուսանողական քննարկումներ և համատեղ աշխատանքներ, այլև խրախուսում է արտասահմանյան ուսանողների այցերը Հայաստան:
Եթե դուք սովորում եք արտասահմանյան ուսումնական հաստատությունում և ցանկանում եք
հնարավորություն ունենալով նաև
հրավիրում ենք ձեզ մասնակցելու Առաջնորդության Դպրոցի ուսանողների ու համայնքի հետ միասին իրականացվող նախագծերին ու ծրագրերին:
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Առաջնորդության Դպրոց այցելությունս Հայաստանում գտնվելու լավագույն պահերից մեկն էր։ Անկեղծորեն կարող եմ հավաստել ուսանողների ինտելեկտը, ստեղծագործականությունը և էնտուզիազմը։ Իմ ներկայացումը ծառայող առաջնորդի մոդելի մասին էր, որից հետո տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում նշված մոդելի դրական կողմերի վերաբերյալ։ Իրենց երկրում կյանքը բարելավելու խանդավառ երիտասարդների հետ կապը ինձ էլ ոգեշնչեց ավելին իմանալու Հայաստանի մասին։ Ձեզ նույնպես կառաջարկեի ավելի մոտիկից ծանոթանալ այս դպրոցի աշխատանքների հետ։
- Լյուսի Քլեմենթս / Լոնդոնի Տնտեսագիտական Դպրոց (Մեծ Բրիտանիա)
Այցելու ուսանողները և ստաժորները ընդգրկվում են մեր գործունեության բոլոր ուղղություններում. հետազոտություններից մինչև գործնական նախագծեր: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել մեր կայքի Նորություններ բաժինը։