Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

Նորություններ

Նախորդ Հաջորդ

Ելույթներ. ԱԴ ուսանողներ |

Առաջնորդության Դպրոցի ուսանողները հանդես են գալիս նախաքննական թեմատիկ ելույթներով:


Հանդիպում․ Տինատին Խիդաշելի |

Տինատին Խիդաշելին (Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար) կիսվում է արդյունավետ հրապարակային ելույթների վերաբերյալ իր մտքերով ու փորձառությամբ։


Հանդիպում․ դոկտոր Իրինա Ղափլանյան |

Դոկտոր Իրինա Ղափլանյանը (ավագ մասնագետ, Համաշխարհային Բանկ) ցուցադրում է արժեքների և մոտեցումների ազդեցությունը առաջնորդության ոճերի վրա։


Ստրատեգիական բրենդինգ և մարկետինգ (Երևան) |

Դոկտոր Վենդի Լյուն (հիմնադիր և տնօրեն, Image Creator [Մալայզիա]) խրախուսում է մտածել բրենդինգի և մարկետինգի մասին ստրատեգիական մասշտաբով։


Բրենդինգ աղմուկից վեր (Թբիլիսի) |

Դոկտոր Վենդի Լյուն (հիմնադիր և տնօրեն, Image Creator [Մալայզիա]) վերլուծում է բրենդինգի մոդելների օրինակներ ղեկավարների համար՝ վեր բարձրացնելու իրենց կազմակերպությունը մրցակցության աղմուկից։


Հանդիպում․ դոկտոր Վենդի Լյու |

Դոկտոր Վենդի Լյուն (հիմնադիր և տնօրեն, Image Creator [Մալայզիա]) գործնական խորհուրդներ է տալիս՝ պրոֆեսիոնալ կերպար կառուցելու համար։


Հանդիպում. Գեորգի Ախալկացի |

Գեորգի Ախալկացին (ներկայացուցչության ղեկավար, ՎԶԵԲ Հայաստան) ցուցադրում է առաջնորդության տարբերությունները նորաստեղծ և կայացած ընկերությունների միջև։


Նպատակներ և գնահատականներ |

Ուսանողների անհատականացված տեստերի քննարկում Հոգան Գնահատման Համակարգերի գործընկերների հետ


Հանդիպում. Սամուել Սամուելյան |

Սամուել Սամուելյանը (նախագահ, Կապիտալ Մոթորս) վերլուծում է բիզնեսի զարգացման կոնկրետ խնդիրներ և խրախուսում երիտասարդներին իրականացնել իրենց բիզնես գաղափարները։


Սպորտային հանդիպում |


Հանդիպում. Կարեն Ճշմարիտյան |

Կարեն Ճշմարիտյանը (ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար) անդրադառնում է զարգացմանը միտված արդյունավետ կառավարմանը։


Ապագա առաջնորդներ |

Առաջնորդության Դպրոցի ուսանողները խրախուսում են երիտասարդներին ՍիԱյԷս Արմենիա միջազգային կրթահամալիրում


Հանդիպում. Նաթիա Նացվլիշվիլի |

Նաթիա Նացվլիշվիլին (ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Հայաստանում) կիսվում է արդյունավետ թիմերի հետ աշխատելու և զարգացնելու իր փորձառությամբ։


Հանդիպում. Մարիանո Վերգարա |

Մարիանո Վերգարան (Արգենտինայի դեսպան) կիսվում է անորոշության կառավարման վերաբերյալ իր մտքերով ու փորձառությամբ։


Բազմազանություն և ներառականություն |

Բազմազանության և ներառականության վերաբերյալ սեմինար Կարոլին Գեգինատի (Համաշխարհային Բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն) հետ


Հանդիպում. Ներսես Երիցյան |

Ներսես Երիցյանը (նախագահի տեղակալ, Հայաստանի Կենտրոնական Բանկ; ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար) անդրադառնում է Հայաստանի ինովացիոն սոց֊տնտեսական զարգացման հնարավորություններին և մարտահրավերներին։


Հանդիպում. Չիփ Լեյթինեն |

Վիլյամ (Չիփ) Լեյթինենը (ԱՄՆ Գործերի ժամանակավոր հավատարմատար Հայաստանում) վերլուծում է առաջնորդության գործնական սկզբունքները դիվանագիտական կոնտեքստում։


Հանդիպում. Մարտին Գալստյան |

Մարտին Գալստյանը (նախագահ, Հայաստանի Կենտրոնական բանկ) ցուցադրում է ադապտիվ առաջնորդության կարևորությունը՝ հասցեագրելու անկանխատեսելի փոփոխությունների մարտահրավերները։


Հանդիպում. Ալյոնա Ստրատան |

Ալյոնա Ստրատանը (վարչության նախագահի առաջին տեղակալ, ՄԱԻԲ [maib]) կիսվում է տրանսֆորմացիոն առաջնորդության իր տեսլականով։


Բաց հանդիպում (Երևան) |

Լարս Քոլինդը (նորարար և ձեռներեց [Դանիա]) խրախուսում է նոր բիզնես մոդելներ կառուցել և նպաստել Հայաստանի ու աշխարհի զարգացմանը։


Բիզնես նախաճաշ |

Լարս Քոլինդը (նորարար և ձեռներեց [Դանիա]) անդրադառնում է, թե ինչպես է հնարավոր և անհրաժեշտ փոխել աշխարհը՝ բիզնես նախաձեռնությունների միջոցով։


Բաց հանդիպում (Թբիլիսի) |

Առաջնորդության Դպրոցը և Թբիլիսիի Ազատ Համալսարանը կազմակերպեցին բաց հանդիպում Լարս Քոլինդի (նորարար և ձեռներեց [Դանիա]) հետ՝ Կախա Բենդուկիձեի կամպուսում (Թբիլիսի)։

Լարս Քոլինդը (նորարար և ձեռներեց [Դանիա]) խրախուսում է նոր բիզնես մոդելներ կառուցել և նպաստել Վրաստանի ու աշխարհի զարգացմանը։


Հանդիպում. Լարս Քոլինդ |

Լարս Քոլինդը (նորարար և ձեռներեց [Դանիա]) կիսվում է բիզնեսի զարգացման իր փորձառությամբ և ցուցադրում նպատակամետ բիզնեսի առավելությունները։


Հանդիպում. Վահան Զանոյան |

Վահան Զանոյանը (հեղինակ, ճանապարհորդ, գլոբալ էներգետիկ խորհրդատու) կիսվում է Հայաստանի տնտեսական մրցունակության ձեռքբերման և պահպանման վերաբերյալ իր վերլուծություններով ու հայացքներով։


Հանդիպում. Վախթանգ Աբրահամյան |

Վախթանգ Աբրահամյանը (խորհրդի նախագահ, Ստակ Մանի Տրանսֆեր [STAK Money Transfer]) ներկայացնում է թվային տրանսֆորմացիայի մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ իր վերլուծությունները։


Հանդիպում. Վահե Անդոնյանս |

Վահե Անդոնյանսը (հիմնադիր, Կոգնեյզ [Cognaize]) վերլուծում է բլոկչեյնը (բաշխված գրանցամատյանի տեխնոլոգիա)՝ կոորդինացիայի և թվային առաջնորդության համար։


Այց․ պատվիրակություն Իրանից |

Իրանի Շարիֆ տեխնոլոգիական համալսարանի և ստարտափ համայնքի պատվիրակության աշխատանքային այցը Երևան՝ Առաջնորդության Դպրոցի հրավերով

Քննարկում Նարեկ Մկրտչյանի (ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար) հետ, և ծանոթություն ոլորտի ստարտափների հետ

Մասնակցություն Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի [FAST] Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ին [GIF22]

Հանդիպում Մարտին Գալստյանի (նախագահ, Հայաստանի Կենտրոնական բանկ) հետ

Այց Կրիսպ [Krisp] ընկերություն, և ծանոթություն արդյունավետ հաղորդակցության լուծումներին՝ Արտավազդ Մինասյանի (համահիմնադիր, Կրիսպ [Krisp]) հետ

Լևոն Օհանեսյանը (գլխավոր տնօրեն, Էնթերփրայզ Արմենիա [Enterprise Armenia]) և թիմը ներկայացնում են Հայաստանում առկա բիզնես հնարավորությունները

Հանդիպում Տիգրան Խաչատրյանի (ՀՀ Ֆինանսների նախարար) հետ

Այց Պիքսարտ (Picsart), և ծանոթություն ընկերության հաջողության պատմության հետ

Ծանոթություն Թումո կենտրոնի հետ, և հաղորդակցում տեսլականին՝ Բեկոր Փափազյանի (համահիմնադիր և զարգացման տնօրեն, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն) հետ

Քննարկում դոկտոր Արմեն Օրուջյանի (տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ [FAST]) հետ

Ռեմ Դարբինյանը (հիմնադիր, ՍմարթՔլիք [SmartClick]) ցուցադրում է, թե ինչպես կարող են համակարգչային տեսողության լուծումները բարձրացնել արտադրողականությունը


Հանդիպում. դասախոսներ Իրանից |

Դոկտոր Ալիռեզա Ֆեյզբաշը (հիմնադիր և տնօրեն, Ստեղծագործականության և ձեռներեցության զարգացման գրասենյակ, Շարիֆ տեխնոլոգիական համալսարան [Իրան]) քաջալերում է երիտասարդներին՝ վերարժևորել ձեռներեցության և կրթության մասին ավանդական պատկերացումները։

Դոկտոր Ալիռեզա Ֆարահանին (Կազմակերպչական և միջազգային համագործակցության գծով ղեկավար, Շարիֆ ՍԹԱՐ [Իրան]) ցուցադրում է ադապտիվ ուսումնական համակարգերի արդյունավետությունը։

Դոկտոր Ֆարշադ Հաղ֊Փանահը (փոխնախագահ, Սանա հոլդինգային ընկերություն [Իրան]) անդրադառնում է անփորձ ձեռներեցների սխալներին, և լուծումների առաջարկներ կատարում։


Հանդիպում. Մոհամմադ Մոին |

Մոհամմադ (Մո) Մոինը (համահիմնադիր, Սնապպ!; սերիական տեխնո֊ձեռներեց) կիսվում է բիզնեսի զարգացման և կենսունակության գործում կազմակերպչական մշակույթի դերի վերաբերյալ փորձառությամբ ու մտքերով։


Հանդիպում. Նեյթըն Ջեքսոն |

Նեյթըն Ջեքսոնը (Սկելետոն֊բոբսլեյի ավստրալիական նախկին ատլետ; հիմնադիր, Մունփլեյեր) ցուցադրում է ինքնաճանաչման արժեքը` տարբերվող տեսանկյունից։


Հանդիպում. Տիգրան Ջրբաշյան |

Տիգրան Ջրբաշյանը («Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր, կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար) կիսվում է սոց֊տնտեսական ընթացիկ իրավիճակի և Հայաստանի զարգացման մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ վերլուծություններով։


Հանդիպում. Ֆրենկ Հեսս |

Ֆրենկ Հեսսը (համագործակցության գծով ղեկավար, Հայաստանում ԵՄ պատվիրակություն) անդրադառնում է կառավարման և հաղորդակցության գործում մշակութային տարբերությունների ազդեցությանը:


Հանդիպում. Անդրեա Վիկտորին |

Անդրեա Վիկտորինը (Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան) վերլուծում է առաջնորդության առանձնահատկությունները արտաքին քաղաքականության կոնտեքստում:


Ստեղծագործականություն և առաջնորդություն |

Քեթևան Բոչորիշվիլին (կառավարող գործընկեր, Բիզնես Վրաստան; Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին փոխնախարար) ցուցադրում է ստեղծագործականության կարևորությունը՝ հանրային ծառայության մեջ առաջնորդության համար լուծումներ մշակելու նպատակով։


Բաց Հանդիպում. Քեթևան Բոչորիշվիլի |

Քեթևան Բոչորիշվիլին (կառավարող գործընկեր, Բիզնես Վրաստան; Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին փոխնախարար) կիսվում է Վրաստանում իրականացված՝ աշխարհի ամենահաջողակ տնտեսական ու կառուցվածքային բարեփոխումներից մեկի դասերով, և մտքերով՝ տարածաշրջանի ու Հայաստանի զարգացման առաջիկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ։


Հանդիպում. դոկտոր Բրյուս Բողոսյան |

Դոկտոր Բրյուս Բողոսյանը (պատվավոր նախագահ, Հայաստանի Ամերիկյան Համալսարան) ներկայացնում է աշխատավայրում արդյունավետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ վերլուծություններ:


Առաջին հանդիպում |

Առաջին հանդիպումը 2022-2023թթ. ուսանողների հետ


Ընդունելության քննություններ 2022-2023 |

Ե՞րբ եք դուք պատրաստվում սկսել ձեր ապագա նվաճումները:


Նախորդ Հաջորդ