Ավարտական միջոցառում | 28.05.2011
Առաջնորդության զարգացման 2010-2011թթ. դասընթացի ավարտական միջոցառում (ՏՏ Դպրոցի հետ համատեղ)
Շնորհակալություն ենք հայտնում համայնքի բոլոր մասնակիցներին. մեր գործունեությունը հնարավոր է դառնում ձեր շնորհիվ:
Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը վճռորոշ չէ. շարունակելու քաջությունն է ամենակարևորը: -Ուինսթոն Չերչիլ
Կրթության և աշխատանքի ապագայի մասին ընդունված պատկերացումները արդեն չեն գործում:
Դոկտոր Մեհդի Մաջիդին կիսվում է 21-րդ դարում բիզնեսի վերաբերյալ իր մտքերով:
Թոմաս Կարամանոսը (գլխավոր տնօրեն, Ինտրաքոմ Հայաստան) շնորհավորում է ուսանողներին:
Ելույթ են ունենում Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Ն.Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցի սաները:
Սիրելի շրջանավարտներ, սա ընդամենը սկիզբն է:
Ավարտական քննություններ | 20.05.2011
Տեղի ունեցան Առաջնորդության զարգացման 2010-2011թթ. դասընթացի ավարտական քննությունները:
Հանդիպում. դոկտոր Ստեփանոս Ավակյան | 17.05.2011
«Ուժի և ազդեցության ստեղծումը առաջնորդական մարտավարությունների միջոցով» թեմայի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում դոկտոր Ստեփանոս Ավակյանի (ԿՎ/ՄՌԿ ավագ դասախոս, Բրայթոնի Համալսարանի Բիզնես Դպրոց [ՄԹ]) հետ:
Հանդիպում. Թերեզա Խեչոյան | 13.05.2011
«Ժամանակի կառավարում» թեմայի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Թերեզա Խեչոյանի (պրոռեկտոր, ՀՀ պետական կառավարման ակադեմիա) հետ:
Այց. ՊրոԿրեդիտ Բանկ | 11.05.2011
Ճանաչողական այց կազմակերպվեց ՊրոԿրեդիտ Բանկ (ՏՏ Դպրոցի հետ համատեղ):
Սեմինար. Փարիզյան սուրճ ընկերություն | 10.05.2011
Տեսանյութի քննարկում
Վալերի-Աշխեն Գործունյանը (տնօրեն, Փարիզյան սուրճ) կիսվում է բիզնեսի զարգացման վերաբերյալ իր փորձառությամբ:
Գործնական աշխատանքներ
Ուսանողական ուսումնասիրություններ | 06.05.2011
Ուսանողները ներկայացնում են առաջնորդության վերաբերյալ իրենց ընտրած գրքերը և ուսումնասիրությունների թեմաները:
«Նոր հնարավորություններ» երիտասարդական քննարկում 2011 | 04.05.2011
Ուզու՞մ եք իմանալ ինչ է տեղի ունեցել Առաջնորդության Դպրոցի կողմից մայիսի 4-ին կազմակերպված երիտասարդական քննարկման ժամանակ: