Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

«Նոր հնարավորություններ» երիտասարդական քննարկում 2011 | 04.05.2011

Դոկտոր Ֆրիդրիխ Գլասլը (Տրիգոն զարգացման խորհրդատվություններ) մեկնաբանում է պատասխանատու բիզնես գործունեությունը իբրև երկարաժամկետ առողջ բիզնեսի զարգացման վճռորոշ բաղկացուցիչ:

Ֆրանսուա Վեզինան (ղեկավար, Հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ծրագիր) անդրադարձ է կատարում տնտեսական զարգացման գործում հակակոռուպցիոն գործունեության դերին՝ Հայաստանում իրականացվող աշխատանքների օրինակով:


Հայաստանի ապագան՝ դպրոցականների աչքերով:
Փոքրիկ Մհերը (թիվ 12 հատուկ դպրոց) պատմում է իր երազանքների Հայաստանի մասին:

Դոկտոր Թոմաս Սամուէլեանը (դեկան, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետ) ընդգծում է նոր նախաձեռնություններ սկսելու համար գիտելիքի, երևակայության և ստեղծագործականության կարևորությունը:

Բրունո Դյութուան (գլխավոր տնօրեն, Օրանժ Արմենիա) կիսվում է Հայաստանում նոր բիզնես հիմնադրելու իր փորձառությամբ՝ օտարերկրացու տեսանկյունից:

Քննարկում

* Հատուկ այն անձանց, ում մասնակցությունը ստիպված ենք եղել մերժել. մենք անկեղծորեն շնորհակալ ենք եւ գնահատում ենք ձեր հետաքրքրությունը Առաջնորդության դպրոցի հանդեպ, ուստի պատրաստ ենք նախապես տեղեկացնել Ձեզ մեր կողմից կազմակերպվող հետագա միջոցառումների վերաբերյալ (խնդրում ենք գրանցվել):