Ընդունելության քննություններ | 08-09.2014
Երաժշտություն հանուն փոփոխությունների | 03.07.2014
Առաջնորդության Դպրոցի և Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի կողմից համատեղ կազմակերպվեց «Երաժշտություն հանուն փոփոխությունների» դասական երաժշտության փառատոնը` Հայաստանում դասական երաժշտության տարածմանը աջակցելու և երիտասարդ կատարողներին խրախուսելու նպատակով:
Մրցութային ելույթներով հանդես են գալիս երաժշտական դպրոցների սաները:
Շնորհակալություն ենք հայտնում մրցութային հանձնաժողովի մասնակիցներին.
Դասական երաժշտության կատարողների գալիք սերունդը
Շնորհակալություն ենք հայտնում փառատոնի գործընկերներին` լավագույն մասնակիցների մեկ տարվա ուսման վարձերի փոխհատուցման համար.
Կրթաթոշակ է տրամադրվում նաև հանդիսատեսի ընտրությամբ մեկ կատարողի:
Հայաստանում դասական երաժշտության զարգացման աջակիցները գումար են նվիրում Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճի վերանորոգման համար:
Առաջնորդության Դպրոցի առաջիկա միջոցառումներին մասնակցելու և նորություններին տեղյակ լինելու համար խնդրում ենք գրանցվել:
Բաց հանդիպում. Զարեհ Սինանյան | 12.06.2014
Բաց հանդիպում կազմակերպվեց Զարեհ Սինանյանի (քաղաքապետ, Գլենդեյլ [ԱՄՆ]) հետ` «Սփյուռքի և Հայաստանի զարգացման հեռանկարները» թեմայով:
Առաջնորդության Դպրոցի առաջիկա միջոցառումներին մասնակցելու և նորություններին տեղյակ լինելու համար խնդրում ենք գրանցվել:
Երիտասարդական փոխանակման ծրագիր | 01.06.2014
Առաջնորդության Դպրոցն իր երիտասարդական փոխանակման ծրագրերի շրջանակներում մայիսի 29-ից հունիսի 1-ը այց էր կազմակերպել Երևան Վրաստանում բնակվող ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների համար:
Դոկտոր Բրյուս Բողոսյանը (նախագահ, Հայաստանի Ամերիկյան Համալսարան) կիսվում է արդյունավետ աշխատանքային հարաբերությունների կառուցման վերաբերյալ իր ուսումնասիրություններով, և ներկայացնում ՀԱՀ մոդելը:
Երիտասարդները ծանոթանում են ռեգիոնալ զարգացման հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ Համաշխարհային Բանկի ուսումնասիրություններին:
Դոկտոր Թաթուլ Մանասերյանը (տնօրեն, Այլընտրանք վերլուծական կենտրոն) ներկայացնում է Վրաստանի և Հայաստանի ընդհանուր մարտահրավերների ու համագործակցության հեռանկարների վերաբերյալ իր մտքերը:
Տիրան Բաղդատյանը (հիմնադիր, Գուրմէ Դուրմէ) կիսվում է բիզնես հիմնելու և զարգացնելու իր փորձառությամբ։
Այց ՀՀ Նախագահի նստավայր
Վիգեն Սարգսյանը (ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար) քաջալերում է Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը:
Ծանոթություն Սպիտակ Ամրոց ստոմատոլոգիական բժշկական կլինիկայի բիզնես մոդելին
ՊրոԿրեդիտ Բանկ. բիզնեսի զարգացման ուղղվածություն և երկարաժամկետ համագործակցություն
Համեմատական ծանոթություն Հայաստանի զարգացման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության վերլուծություններին և ծրագրերին
Ծանոթություն զարգացման գերակա ուղղությունների և ռեգիոնալ համագործակցության վերաբերյալ ՀՀ Կառավարության գործողություններին
Կապերի հաստատում և համատեղ նախագծերի քննարկում Առաջնորդության Դպրոցի ուսանողների հետ
Ռալֆ Յիրիկյանը (գլխավոր տնօրեն, ՎիվաՍել-ՄՏՍ) ընդգծում է արժեքային համակարգի և համառության նշանակությունը հաջողության հասնելու համար
Վահագն Պողոսյանը (համահիմնադիր, Ինստիգեյթ) վերլուծում է ընկերության բիզնես զարգացումը, և ներկայացնում ընթացիկ ինովացիոն նախագծերը:
Առաջնորդության Դպրոցի առաջիկա ծրագրերին մասնակցելու և նորություններին տեղյակ լինելու համար խնդրում ենք գրանցվել:
Նախորդ Հաջորդ