Հանդիպում. Գիերմո Տոլոսա | 28.10.2011
Գիերմո Տոլոսան (ԱՄՀ [Արժույթի Միջազգային Հիմնադրամ] մշտական ներկայացուցիչ Հայաստանում) ներկայացնում է Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները և կարևորում նորարար առաջնորդների դերը:
Հանդիպում. Պիտեր Քլեյթոն | 21.10.2011
«Շարժուձևերը գործարար հարաբերություններում» թեմայի շրջանակներում օնլայն հանդիպում տեղի ունեցավ Պիտեր Քլեյթոնի (հիմնադիր, Պրոֆեսիոնալ Կադրային Խորհրդատուների Ասոցիացիա [ՄԹ]) հետ:
Հանդիպում. դոկտոր Բալազ Հորվաթ | 20.10.2011
«Արագացնելով զարգացումը» թեմայի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ դոկտոր Բալազ Հորվաթի (գլխավոր տնտեսագետ և աղքատության նվազեցման գործողության ղեկավար, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային կենտրոն) հետ:
Հանդիպում. Ջոն Ալպերտ | 18.10.2011
Ջոն Ալպերտը (լրագրող, վավերագրական ֆիլմերի հեղինակ) նկարագրում է լրատվամիջոցների կիրառման հնարավորությունները՝ համայնքի բարելավման նպատակով, այնուհետև գնահատում ուսանողների խմբային ներկայացումները:
Հանդիպում. Ներսես Երիցյան | 14.10.2011
«Հայաստանի ապագան՝ իբրև գիտելիքահենք տնտեսություն» թեմայի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Ներսես Երիցյանի (նախագահի տեղակալ, Հայաստանի Կենտրոնական բանկ) հետ:
Հանդիպում. դոկտոր Գնել Դուրյան | 07.10.2011
Դոկտոր Գնել Դուրյանը ներկայացնում է առաջնորդության վերաբերյալ պատմական տեսանկյունները և կիսվում գիտնական-առաջնորդի իր փորձով: