Հանդիպում. Գիերմո Տոլոսա | 29.10.2010
«Առաջնորդություն և տնտեսական զարգացում» թեմայի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Գիերմո Տոլոսայի (ԱՄՀ [Արժույթի միջազգային հիմնադրամ] մշտական ներկայացուցիչ Հայաստանում) հետ:
Դաս. գործարար անգլերեն | 26.10.2010
Ինչպե՞ս պատրաստել արդյունավետ ներկայացումներ (presentation):
Հանդիպում. դոկտոր Գնել Դուրյան և Իրիս Սպորտել | 22.10.2010
Իրիս Սպորտելը (Նիջմեգենի Ռեդբոուդ համալսարան [Նիդերլանդներ]) ներկայացնում է իր տեսանկյունները կարգավորումների ազդեցության և արդյունավետության մասին:
դոկտոր Գնել Դուրյանը (փոխնախագահ, Հայաստանում Ամերիկյան Համալսարան) ցույց է տալիս առաջնորդության վերաբերյալ գաղափարների պատմական հեռանկարները և զարգացումները:
Հանդիպում. Էնթընի Բարսամյան | 19.10.2010
«Հայ-Ամերիկյան հեռանկարների վերլուծություն» թեմայի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Էնթընի Բարսամյանի (տնօրեն և բաժնետեր, «Հաթչինգս, Բարսամյան, Մանդելքորն և Զեյթունյան») հետ:
Հանդիպում. Ռալֆ Յիրիկյան | 15.10.2010
ՏՏ Դպրոցի և Առաջնորդության Դպրոցի ուսանողների համատեղ հանդիպում տեղի ունեցավ Ռալֆ Յիրիկյանի (գլխավոր տնօրեն, ՎիվաՍել-ՄՏՍ) հետ:
Հանդիպում. Աչալ Կումար Մալհոթրա | 12.10.2010
«Հնդկաստանի առաջնորդները․ Մահաթմա Գանդիից մինչև դոկտոր Մանմոհան Սինգհ» թեմայի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Աչալ Կումար Մալհոթրայի (Հնդկաստանի դեսպան) հետ:
Հանդիպում. Վիգեն Սարգսյան | 08.10.2010
«Արդյունավետ հաղորդակցություն լրատվամիջոցների հետ» թեմայի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Վիգեն Սարգսյանի (հասարակայնության հետ կապերի պատասխանատու, Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակ) հետ:
Համակարգչային պարապմունք | 05.10.2010
Ինսթիգեյթի ներկայացուցիչը նկարագրում է ՏՏ ոլորտի ընթացիկ վիճակը և միտումները:
Հանդիպում. Էդուարդո Ֆլորես-Տրեխո | 01.10.2010
«Հաշվետվողականություն, թափանցիկություն և առաջնորդություն» թեմայի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Էդուարդո Ֆլորես-Տրեխոյի (փոխտնօրեն, ՀԳՄԾ) հետ: