Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

Բաց դաս | 19.03.2010

Մարտի 19-ին Առաջնորդության դպրոցը բաց դաս էր կազմակերպել Գոլդեն Թյուլիփ Երևան հյուրանոցում:

Արմեն Հարությունյանը (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան) ներկայացնում է իր ուսումնասիրությունները օրենքի և կարգուկանոնի վերաբերյալ՝ իբրև զարգացման կարևոր նախապայման (օրինակ բերելով մասնավորապես կորեական երկու պետությունների ինստիտուցիոնալ միջավայրերի տարբերությունները), ինչպես նաև իր մտքերը օրենքի և առաջնորդների մտածելակերպերի ներդաշնակեցման անհրաժեշտություն շուրջ:

Ռշտուն Մարտիրոսյանը (տնօրեն, ՏՏԶ ակադեմիա) ցուցադրում է փոքր և միջին բիզնեսի տարբերություններն ու առանձնահատկությունները:

Բաց դասի մասնակիցները միմյանց են ներկայացնում իրենց առաջարկները: Այնուհետև տեղի է ունենում լավագույն առաջարկի ընտրություն՝ քվեարկության միջոցով:

Ջոն Յանկուրան (տնօրեն, Ֆինկա Հայաստան) կիսվում է սեփական բիզնես նախաձեռնելու անսահման հնարավորությունների մասին քաջալերող խոհերով:

Դավիթ Ամիրյանը (հոգեբանական գիտությունների թեկնածու) ուշագրավ անդրադարձ է կատարում առաջնորդի կերպարի առանձնահատկություններին:

* Հատուկ այն անձանց, ում մասնակցությունը ստիպված ենք եղել մերժել. մենք անկեղծորեն շնորհակալ ենք եւ գնահատում ենք ձեր հետաքրքրությունը Առաջնորդության դպրոցի հանդեպ, ուստի պատրաստ ենք նախապես տեղեկացնել Ձեզ մեր կողմից կազմակերպվող հետագա միջոցառումների վերաբերյալ (խնդրում ենք գրանցվել):