Հոկտեմբերի 16-ին Առաջնորդության դպրոցը բաց դաս էր կազմակերպել Կոնգրես հյուրանոցում` ավելի քան 200 հետաքրքրված անձանց և տարբեր դասախոսների արժեքավոր մասնակցությամբ:
Առաջնորդության վերաբերյալ ճապոնական տեսանկյուններին և փորձին է ծանոթացնում դոկտոր Տոշիֆումի Տակադան (Տոհոկու համալսարան, Ճապոնիա):
Գարեգին Չուգասզյանը (Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Հիմնադրամ) կիսվում է տեղեկատվական տեխնոլոգիաները համայնքների կառուցման նպատակով կիրառելու վերլուծություններով, ինչպես նաև ներկայացնում առցանց հայության տեսիլքի իրականացմանն ուղղված գաղափարներ:
Հանդիսատեսները ամենաակտիվ մասնակցության հնարավորություն են ստանում` ներկայացնելու իրենց նախագծերը, այնուհետև քվեարկում են առաջարկների օգտին:
Հայաստանում Ամերիկյան Համալսարանի փոխնախագահ դոկտոր Գնել Դուրյանը լավագույն առաջարկի հեղինակին է հանձնում մրցանակը:
Ռիչարդ Կիրակոսյանը (Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն) ներկայացնում է իր եզակի տեսանկյունները և վերլուծությունները (անգլերեն) Հայաստանի զարգացման ընթացիկ միտումների, ինչպես նաև Սփյուռքի ու երիտասարդության դերի մասին:
Մասնակիցները ծանոթանում են Առաջնորդության դպրոցի նախագծերին, ինչպես նաև գրանցվում` դրանց մասնակցելու համար:
* Հատուկ այն անձանց, ում մասնակցությունը ստիպված ենք եղել մերժել. մենք անկեղծորեն շնորհակալ ենք եւ գնահատում ենք ձեր հետաքրքրությունը Առաջնորդության դպրոցի հանդեպ, ուստի պատրաստ ենք նախապես տեղեկացնել Ձեզ մեր կողմից կազմակերպվող հետագա միջոցառումների վերաբերյալ (խնդրում ենք գրանցվել):