Դիմավորում ենք բաց դասի մասնակիցներին
Բացման խոսքով հանդես է գալիս Առաջնորդության
դպրոցի ներկայացուցիչ Սամվել Մովսիսյանը
Արտակ Ալեքսանյանը (Հանրային Հեռուստատեսություն) ներկայացնում է լրատվամիջոցներին «գայթակղելու» ուղեցույց` նոր սերնդի առաջնորդների համար
«Գայթակղված» ունկնդիրները գրի են առնում նրա գործնական խորհուրդները
Գրիգոր Բարսեղյանը (Մայքրոսոֆթ Հայաստան) պատասխանում է ներկաներից մեկի հարցին
Գործնական պարապմունքի նյութերի բաժանումը մասնակիցներին` երաժշտության հնչյունների ներքո
Իբրեւ գործնական առաջադրանք` ունկնդիրները ելույթներ են պատրաստում
Ամենաարագ կողմնորոշվածները
ներկայացնում են իրենց ելույթները
Մասնակիցները քվեարկում են իրենց դուր եկած ելույթի օգտին
Թերեզա Խեչոյանը (ՀՀ պետական կառավարման ակադեմիա) կիսվում է ժամանակի արդյունավետ կառավարման վերաբերյալ իր մտքերով
Թոմաս Սամուէլեանը (Հայաստանում Ամերիկյան Համալսարան) առաջնորդություն բառի ուշագրավ լեզվահամեմատական վերլուծություն է կատարում
* Հատուկ այն հարյուրից ավելի անձանց, ովքեր մերժվել են (բաց դասին մասնակցելու հայտերի ընդունման) վերջնաժամկետից հետո դիմելու պատճառով. մենք անկեղծորեն շնորհակալ ենք եւ գնահատում ենք ձեր հետաքրքրությունը վերոնշյալ բաց դասի հանդեպ, ուստի պատրաստ ենք նախապես տեղեկացնել Ձեզ Առաջնորդության դպրոցի կողմից կազմակերպվող հետագա միջոցառումների վերաբերյալ (խնդրում ենք գրանցվել):